ՀԱՊԿ հաստատել է պաշտպանական արդյունաբերական համալիրում համագործակցության ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Քաղաքական

ՀԱՊԿ երկրները հաստատել են պաշտպանական արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների համագործակցության ռազմավարությունը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստի ավարտին:

«Այս ռազմավարությունը նախապես հաստատվել է: Հետագայում կաշխատելու ենք և համաձայնեցման ամբողջական գործընթաց ենք իրականացնելու, ապա այս հարցը ներկայացնելու ենք երկրների ղեկավարների դիտարկմանը: Կփորձենք հաջորդ տարի որոշակի համաձայնեցված առաջարկներ պատրաստել»,- ասել է վերջինս:

--00--ԿԿ