Աշտարակում տղամարդը տանը վեց ապակյա տարաների մեջ թմրամիջոց է պահել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Աշտարակի համայնքային ոստիկանները ապրիլի 4-ին ստացած տեղեկությունն իրացրին օպերատիվորեն։ Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց Արտաշավան բնակավայրի 48-ամյա մի բնակիչ։ Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ 

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կասկածյալի տանն ու կից օժանդակ շինություններում կատարվեց խուզարկություն։

Հայտնաբերվեց 6 ապակյա տարա՝ 65,8 գրամ դեղանականաչավուն զանգվածով։
Հանգամանքները պարզվում են։