Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը մեկնում է արձակուրդ 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

դդ

 

Վարչապետ Փաշինյանը ապրիլի 9-ին որոշում է ստորագրել, որտեղ ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 8 աշխատանքային օր տևողությամբ, 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ, 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 23 աշխատանքային օր տևողությամբ, և 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 14 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի մայիսի 21-ից մինչև օգոստոսի 6-ը ներառյալ»,- ասվում է որոշման մեջ։ 

--00—ՍՊ