Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետում․ նրա մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 14, 24News

Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ Յուրա Ա․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում, «Պրինց» ռեստորանահյուրանոցային  համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթբետոնե հատվածին և հայտնվել Ողջի գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանի և Կապանի փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի, 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Պավել Մկրտչյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ