Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է, թե 90%-ով պայմանավորվել է Բաքվի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

photo_2024-04-17_12-57-53

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ոսկեպարցիների հանդիպումն ավարտվեց, այն տևել է մոտավորապես 30 րոպե: Այս մասին 24News-ին հայտնեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը:

«Փաշինյանը հանդիպման ընթացքում նշել է, որ 90%-ով պայմանավորվել են` գնալու են համարժեք փոխանակման, սպասում է Ալիևի պատասխանին»,- պատմեց Պետրոսյանը:

Փաշինյանը, այնուամենայնիվ, առաջարկել է այլընտրանքային ճանապարհ կառուցել, ինչին գյուղացիները կտրականապես դեմ են արտահայտվել և նշել, որ այլ ճանապարհ չի կառուցվելու:

Մերի Մանուկյան

--00—ՅՄ