Արարատի մարզում իրար բախված Mercedes-ներից մեկը հարվածել է գազի բաշխիչ կայանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Արարատի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։15-ի սահմաններում Արարատ քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Mercedes E320 մակնիշի 81 XR 001 համարանիշի եւ Mercedes C180 մակնիշի 35 ՍA 660 համարանիշի ավտոմեքենաները։

1
Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետեւանքով Mercedes C180-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճանապարհին տեղադրված գազի բաշխիչ կայանին՝ վնասելով այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ վթարի մեղավորը եղել է Mercedes E320-ի վարորդը, որը ոստիկանության Վեդիի բաժնի պետին հայտնում էր, որ ինքը փորձել է վազանց կատարել, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս