Զելենսկու երդմնակալության արարողությանը Ռուսաստանը չի հրավիրվել. Ուկրաինայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

Զելենսկի

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելոց Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Եկատերինա Զելենկոն, գրում է, որ Ռուսաստանն այն երկրների ցանկում չէ, որոնց ղեկավարներին հրավեր է ուղարկվել՝ մասնակցելու Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ մայիսի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությանը: 

«Ռուսաստանի Դաշնությունն այդ միջոցառմանը չի հրավիրվել: Մենք հրավեր ենք ուղարկել միայն այն երկրներին, որոնք մեր բարեկամն ու գործընկերն են»,- ասել է Զելենսկին:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան Կիևից հրավեր չի ստացել՝ մասնակցելու նոր նախագահի երդմնակալության արարողությանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս