ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը կանցկացվի աշնանը՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 20, 24News

ՀԱՊԿ.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը կանցկացվի 2019 թվականի աշնանը` Երևանում: Վեհաժողովի խորհուրդը սատարել է համապատասխան առաջարկը. գրում է ՏԱՍՍ-ը:

«Ուզում եմ առաջարկել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստն ու Խորհրդի հերթական նիստն անցկացնել այս տարվա աշնանը Հայաստանում: Եթե առարկություններ չկան, որոշումն ընդունենք»,- Բիշքեկում Խորհրդի նիստի ժամանակ ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Առաջարկն ընդունվել է միաձայն: ԽՎ լիագումար նիստի հստակ ժամկետը կհայտարարվի ավելի ուշ: Հայտնի է միայն, որ խոսքը հոկտեմբերի-նոյեմբերի մասին է: