Երևանում 20–ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

.

Մայիսի 21-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում Երևանի բնակիչ, 20-ամյա Տիգրան Նալջյանը իր վարած BMW մակնիշի 08 TN 088 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը, որից հետո վարորդը ահազանգել է ոստիկանություն:

Վարորդը ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասաի հրամանատար Արշակ Սաիյանի կողմից ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը: