Պարոն Փաշինյանը ցանկության պարագայում Հանրապետության հրապարակը նորից կլցնի․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 22, 24News

Ալեն Սիմոնյան

Այսօր խորհդրարանում լրագրողները Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հուշել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները փակելու կոչին արձագանքել է 1100 մարդ։

«Ներողություն, էդ 1100 մարդ, որ ասում են, ինձ հիշեցնում է Սերժ Սարգսյանի վախտ, որ ասում էին՝ դե լավ, հրապարակում քիչ մարդ կա։ Խոսքն այն մասին է, որ ակցիա է եղել, որը վերաբերել է ամբողջ հանրապետությանը։ Ոչ մեկի մոտ, կարծում եմ, կասկած չկա, որ պարոն Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքը ցանկության պարագայում Հանրապետության հրապարակը նորից կլցնի, որովհետև մենք ժողովրդի հետ համագործակցում ենք ու ներկայացնում ենք ժողովրդին», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Ըստ Սիմոնյանի՝ այն, որ բոլոր դատարանները փակ են եղել ու չեն աշխատել «խոսուն է». «Մենք որ մեր քայլերը սկսում էինք, 10-13 հոգի էինք, բայց ներկայացնում էինք մարդկանց կարծիքը, չէ՞»։

Անդրադառնալով վարչապետի՝ դատարաններն արգելափակելու կոչին, ԱԺ փոխնախագահը պնդեց, որ արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն կամ խոչընդոտ չի եղել։

«Դա քաղաքական ակցիա էր։ Ի դեպ, նման քաղաքական ակցիա տեղի էր ունեցել նաև հեղափոխության օրերին», - ասաց ԱԺ փոխնախագահը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս