Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 5, 24News

69.thumb

Բրիտանական Watford Colosseum-ում հունիսի 4-ին կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի (London Symphony Orchestra, LSO) հերթական համատեղ ձայնագրությունը, որի արդյունքում հանրահայտ Naxos լեյբլի ներքո թողարկվելու է ձայնասկավառակ։

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, մաեստրո Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ի թիվս այլ գործերի ձայնագրել են նաև «Սպարտակի և Ֆրիգիա»-ի ադաջիոն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից և Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը։ «Աննախադեպ երևույթ է, որ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Սերգեյ Սմբատյանի գործունեության նպատակներից է աշխարհում հանրայնացնել հայկական երաժշտական ժառանգությունը, և LSO-ի հետ այս ձայնագրությունը նույնպես այդ նպատակին միտված քայլերից է։   

Հիշեցնենք, որ դիրիժոր Սմբատյանի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի նախորդ համատեղ ձայնագրությունը կայացել էր այս տարվա ապրիլին։

Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սմբատյանի ձայնագրությունների պրոդյուսերն է «Գրեմմիի» մրցանակակիր Քրիստոֆեր Ալդերը, ով իրականացնում է աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտների, կոլեկտիվների ձայնագրությունները: Նրա ձայնագրություններն արժանացել են մի շարք միջազգային մրցանակների և ներկայացված են ամենուր՝ աշխարհում դասական երաժշտության հավաքածուների վաճառքի լավագույն հարթակներում։

Տեսանյութեր

Live

Լրահոս