Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդն այցելել է ազգայնականների կողմից հարձակման ենթարկվածին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

1

Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը այցելել է օրեր առաջ ազգայնականների կողմից հարձակման ենթարկված Արփինեին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթը,  արքեպիսկոպոս Աթեշյանը այցի ժամանակ իր հայրական զորակցությունն է հայտնել Արփինեին եւ ամուսնուն՝ Սարգսին։

Արք. Աթեշյանը շեշտել է, որ Պատրիարքարանը հետամուտ է հարձակման հեղինակներին հայտնաբերելու գործին՝ մինչեւ որ հանցագործները կալանավորվեն եւ պատժվեն։

Արք. Աթեշյանը նաեւ աղոթել է Արփինեի համար, որպեսզի նա արագ հաղթահարի այս սթրեսը։

Արփինեն եւ Սարգիսը հայտնել են նաեւ, որ որոշել են՝ մոտ օրերս վերադառնալու են Հայաստան։

Նշենք, որ օրեր առաջ Ստամբուլի Սամաթյա թաղամասում տան մուտքի մոտ դիմակավորված անձիք դանակահարել են Հայաստանից Ստամբուլ տեղափոխված Արփինեին։  Հարեւանների ահազանգով Արփինեին արագ հիվանդանոց են հասցրել եւ օգնություն ցուցաբերել։

Հանցագործները հեռանալուց առաջ ասել են, թե սա դեռ սկիզբն է։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս