81-ամյա կինը հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15.000 դոլար

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

.

Հունիսի 16-ին խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Զովունի գյուղի բնակիչ, 81-ամյա Լ. Ս.-ն և հայտնել, որ հունիսի 14-ից հունիս 16-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ պայմաններում, անհայտ անձը կամ անձինք բնակարանի ննջասենյակից գողացել են հագուստները և արկղի վրա դրված իր կիսաշրջազգեստի գոտիի ներսի կողմում ամրացված 9 հազար դոլարը:

Լ.Ս.-ն ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա հունիսի 2-ից հունիսի 8-ը իր տան ննջասենյակից նույնպես գողացել են մոտ 5600 ԱՄՆ դոլար: Դեպքի վայր ժամանած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խմբին նա հայտնել է, որ նախկինում չի դիմել ոստիկանություն, քանի որ ցանկացել է կատարված դեպքերի մասին խորհրդակցել բարեկամների հետ: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս