Աշխարհի բնակչությունն առաջիկա 30 տարվա ընթացքում կավելանա 2 միլիարդով․ ՄԱԿ-ի զեկույցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

բակո

Միավորված ազգերի կազմակերպությունը նոր զեկույց է հրապարակել աճի միտումների և համաշխարհային բնակչության նվազման մասին:

Հետազոտության համաձայն` Արևմտյան և Արևելյան Եվրոպայի շատ երկրներ առաջիկայում կպահպանեն բնակչության ծերացման խնդիրը հաջորդ 30 տարիների ընթացքումկյանքի տևողության երկարացման և ծնելիության նվազման պատճառով:

Զեկույցում նշվում է, որ մինչև 2050թ. աշխարհի 55 երկրների, այդ թվում` նաև Հայաստանի բնակչությունը նվազագույնը կկրճատվի մինչև 1%: Այդ կանխատեսումը վերաբերում է աշխարհի 55 երկրի, ներառյալ Ռուսաստանին, Ուկրաինային, Բելառուսին, Լատվիային և Լիտվային:

Միևնույն ժամանակ, ըստ հրապարակված զեկույցի, աշխարհի բնակչությունն առաջիկա 30 տարվա ընթացքում կավելանա 2 միլիարդով: Այսինքն, եթե այսօր աշխարհի բնակչությունը հաշվվում է 7,7 միլիարդ, ապա 2050 թվականին այն կհասնի 9,7 միլիարդի, իսկ դարավերջին համաշխարհային բնակչության թիվը կարող է հասնել 11 միլիարդի:

Գիտնականների կանխատեսումների համաձայն` բնակչության աճի 50%-ը տեղակայված կլինի 9 երկրներում` Հնդկաստան, Նիգերիա, Պակիստան, Կոնգո, Եթովպիա, Տանզանիա, Ինդոնեզիա, Եգիպտոս և ԱՄՆ:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news