Unibank

Unibank Mobile

Վարչապետը կարո՞ղ է գործ քննել․ Փաշինյանը՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներ իրեն խնդրել են վարչապետին փոխանցել, որ ցանկանում են հանդիպել նրա հետ եւ քննարկել իրենց զավակների գործերի բացահայտմանը վերաբերող հարցեր։

Ի պատասխան՝ վարչապետն ասաց․

«Ես լիարժեք վստահ եմ, որ Քննչական կոմիտեն բոլոր ջանքերը կգործադրի: Դրա մասին խոսակցություն ու պայմանավորվածություն եղել է: Կա քաղաքական պատասխանատու, ենթադրենք՝ վարչապետը: Վարչապետի գործողությունը ո՞րն է, երբ ասում են, թե պատշաճ չէ քննությունը: Վարչապետը կարո՞ղ է գործը քննել: Չի կարող չէ՞ քննություն անել: Շատ կարեւոր է, որ շահառուները ներկայացնեն, թե կոնկրետ քննության մեջ ինչն այնպես չի արվել, ինչը պետք է ուղղվի, ինչ փաստերի հիման վրա պետք է տեղի ունենա քննությունը, էդ ո՞ր փաստերն են, որ պատշաճ չեն քննվել։ Ես դեմ չեմ, ես պատրաստ եմ ընդունել, բայց ընդունելությունը փոխելո՞ւ է, եղել են դեպքեր, որ ընդունելության դեպքում պարզվել է՝ գործն առաջ չի գնալու, որովհետեւ որեւէ փաստի մասին չի խոսվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Քննչական կոմիտեի ղեկավարն էլ իր միջնորդությամբ հանդիպումներ է ունեցել, բայց իրենք աշխատում են այն գործերի վրա, որտեղ աշխատելու տեղ կա, ի ցույց դնեն, թե ինչը քննության ժամանակ չի արվել, ինչը պետք է պարզվի քննության ժամանակ:

Վարչապետը վստահեցրեց, որ Նազելի Բաղդասարյանի փոխանցած նամակներին կծանոթանա, բայց անկախ դրանից՝ բոլոր գործերը պետք է պատշաճ քննվեն։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս