Արցախի նախկին արտգործնախարարը Հայաստանի իշխանության կողմից դեսպանի պաշտոն է ստացել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Արցախ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում  է ստորագրել, համաձայն որի՝ Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

Կարեն Միրզոյանը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարարն է։ 2018-ի մարտին նշանակվել էր ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի խորհրդական։