66 կողմ, 19 դեմ․ «Իմ քայլ»-ի թեկնածուն չընտրվեց ԲԴԽ անդամ

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 1, 24News

1

Աննա Մարգարյանը չընտրվեց ԲԴԽ անդամ: Ըստ քվեարկության՝ Աննա Մարգարյանին կողմ  քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 19 պատգամավոր: 132 պատգամավորներից ընտրությանը մասնակցել է 85 պատգամավոր:

Աննա Մարգարյանին՝ որպես ԲԴԽ անդամի թեկնածուի առաջադրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: Քվեարկությունը թեև գաղտնի էր, մինչդեռ քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նշել էր, որ դեմ է քվեարկելու Մարգարյանի թեկնածությանը:

Մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստան»,-ը, նշել էր, որ թեկնածուն բոլոր առումներով իրենց բավարարում է: