Երևանի «Ալաշկերտ»-ի բրազիլացի կիսապաշտպան Գուստավո Մարմենտինին լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 01, 24New

1

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտի» բրազիլացի կիսապաշտպան Գուստավո Մարմենտինին` լեգենդար հայրենակիցներ Ռոբերտո Կարլոսի և Զիկոյի հետ լուսանկարը հրապարակել է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

Գուստավո Մարմենտինին 2018թ․ ամռանն է համալրել «Ալաշկերտ»-ի շարքերը: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Աթլետիկո Պարանաենսե» թիմում, հնդկական «Դելի Դայնամոսում» եղել է լեգենդար իտալացի Ալեսանդրո Դել Պիերոյի թիմակիցը։