Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 02, 24New

1

Հանրապետության տարածքում` հուլիսի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-7-ը` կեսօրից հետո և գիշերը, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 6-7-ը նույնքանով կնվազի։

Երևան քաղաքում՝ հուլիսի 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 6-7-ը` կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։