ՊՍԺ-ը Նեյմարի ծառայություններն առաջարկել է Մադրիդի «Ռեալին»

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 06, 24News

1

ՊՍԺ-ն թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի ծառայություններն առաջարկել է Մադրիդի «Ռեալին»: Այս մասին հավաստիացնում է Marca-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ փարիզցիների ղեկավարությունը երկու անգամ դիմել է մադրիդյան ակումբի գործընկերներին՝ առաջարկելով ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստին, սակայն «Արքայական ակումբը» հրաժարվել է նման հնարավորությունից:

 Դեռ մի քանի ամիս առաջ «Ռեալում» պատրաստ էին դիտարկելու այս տարբերակը, սակայն այժմ այդ տրանսֆերը նրանց պլաններում չկա:

ՊՍԺ-ից ֆուտբոլիստի հեռանալու միակ տարբերակը մնում է «Բարսելոնան», սակայն ֆրանսիական ակումբի ու «կապտանռնագույնների» միջև լարված հարաբերությունները դեպքերի նման զարգացումը դարձնում են քիչ հավանական: Հենց դրա համար էլ ՊՍԺ-ն կնախընտրեր ֆուտբոլիստին վաճառել «Ռեալին», ոչ թե «Բարսելոնային»: