Լոռու մարզում 54-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է բեռնատար ЗИЛ-ին․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

Հասարակություն

Երեկ, հուլիսի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Հաղպատ գյուղի բնակիչ 54-ամյա Արսեն Բ․-ն իր վարած Ford Transit մակնիշի 3245 L համարանիշի ավտոմեքենայով Մ-6 միջպետական ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում բախվել է ճամփեզրին կայանված Լորուտ գյուղի բնակիչ 31-ամյա Ալիկ Կ․-ի վարած ЗИЛ մակնիշի 34 NC 643 համարանիշի ավտոմեքենային, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Արսեն Բ․-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ 11-ամյա Գ․Կ․-ն, Ճոճկան գյուղի բնակիչ 67-ամյա Ջյուլիետա Մ․-ն և Արճիս գյուղի բնակիչ 53-ամյա Սուսաննա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։

Ժամեր անց նշված կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնել, որ իրենց մոտ է տեղափոխվել Բագրատաշեն գյուղի բնակիչ 56-ամյա Կարեն Մ․-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է նշված վթարի հետևանքով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news