Մխիթարյանի ամենասիրելի ֆուտբոլիստը եղել է Զիդանը, ում ֆուտբոլիստը համեմատել է Պիկասոյի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 12, 24News

Հենո

Լոնդոնի «Արսենալ»-ի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է երիտասարդ տարիքում ազգային ընտրանու կազմում հանդես գալու մասին՝ նշելով, որ ազգայինի մարզաշապիկով խաղալը մեծ հպարտություն է եղել իր համար:

«Առանձնակի հաճույքով եմ կրում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, քանի որ հնարավորություն եմ ունեցել մրցելու տարբեր հավաքականների և տարբեր ֆուտբոլիստների դեմ: Մեծ փորձ էր մեզ համար այդ տարիքում (մինչև 15 և մինչև 17 տարեկանների հավաքական), քանի որ ամեն շաբաթ չէ որ նման խաղի մասնակցելու հնարավորություն էինք ստանում»,-ասել է կիսապաշտպանը:

Հայ կիսապաշտպանը նաև ասել է, որ մեծ հնարավորություն է Եվրո-2019 ընթացքում Երևանում ֆուտբոլի աստղերին մոտից տեսնելը:

«Մասնակիցներին խորհուրդ կտամ վայելել մրցաշարը, քանի որ նմանատիպ մրցաշարերը մեկ անգամ են ամբողջ կյանքի համար»,-ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանը նաև նշել է, որ փոքր տարիքում իր ամենասիրելի ֆուտբոլիստը եղել է Զինեդին Զիդանը, ում նա համեմատել է Պիկասոյի հետ: 

Տեսանյութեր

Live

Լրահոս