Ցավոք, սա ևս մեզ մնացած ժառանգություն է․ Պապիկյանն այցելել է Վանաձորի ավտոկայարան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

1

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձորի ավտոկայարան: Սուրեն Պապիկյանն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: 

«Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Աժ պատգամավոր Արփի Դավոյանի հետ այցելեցինք Վանաձորի ավտոկայարան: Խիստ մտահոգվեցի շենքի ու սպասարկման մեղմ ասած անմխիթար պայմաններով: 
Հայաստանի երրորդ քաղաքի և մարզկենտրոնի համար անթույլատրելի է, երբ տրանսպորտային կարևոր հանգույցը չի իրականացնում տոմսերի վաճառք և չունի մինիմալ սպասարկման պայմաններ:

Ցավոք, այն ևս մեզ մնացած ժառանգություն է, որը քայլ առ քայլ պետք է կարգի բերվի»,- գրել է Պապիկյանը: