Հայաստանը աշխարհի ամենաթանկ ու էժան երկրների վարկանշային աղյուսակում 114-րդն է

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 16, 24News

1

Աշխարհի ամենաթանկ ու էժան երկրների վարկանշային աղյուսակում, որը կազմել է տարատեսակ վիճակագրական տվյալների մասին Numbeo հարթակը, Հայաստանը հայտնվել է ցանկի 114-րդ հորիզոնականում:

Վարկանիշային աղյուսակն ընդգրկում է 136 երկիր, եւ այն կազմվել է՝ հաշվի առնելով տվյալ երկրում կացարան վարձելու միջին գները, կյանքի արժեքի և բնակչության գնողունակության ցուցիչները:

Նշվում է, որ բնակության համար աշխարհի ամենաթանկ վայրը 2019թ.-ի առաջին կիսամյակում Կայմանյան կղզիներն են՝ Կարիբյան ծովում: Դրանք Միացյալ Թագավորության անդրծովյան տարածք են համարվում:

Երկրորդ տեղում Բերմուդյան կղզիներն են, որոնց հետևում են Շվեյցարիան, Նորվեգիան և Ամերիկյան Վիրջինյան կղզիները: Հայաստանը հայտնվել է ցանկի 114-րդ հորիզոնականում:

Հարևան երկրներից Վրաստանը 128-րդն է, Իրանը՝ 83-րդը, Թուրքիան՝ 103-րդը, իսկ Ադրբեջանը՝ 125-րդը: Ռուսաստանը 94-րդ հորիզոնականում է: Numbeo հարթակի կազմած աղյուսակը եզրափակում են Թունիսը, Սիրիան, Հնդկաստանը, Աֆղանստանը և Պակիստանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news