Հայկական զորքերի կողմից կրակոց չի արձակվել․ ՊՆ խոսնակը հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

սահման

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանություն է տվել ԶԼՄ-ներին՝  անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած հայտարարությանը, թե հայկական կողմը Նոյեմբերյանի Զորական համայնքի մոտից խախտել է հրադադարի ռեժիմը, որի հետևանքով ադրբեջանական կողմը 1 վիրավոր ունի։ 

ՊՆ խոսնակը նշել է, որ դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է, և որ հայկական զորքերի կողմից որևէ կրակոց չի արձակվել։

Արծրուն Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ սահմանին իրավիճակը գիշերը և այս պահին հանգիստ է եղել: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news