Նա գերազանց վարչապետ կլինի․ Թրամփը՝ Բորիս Ջոնսոնի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

1

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել Է Բորիս Ջոնսոնին Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրություններում հաղթելու առթիվ եւ վստահություն Է հայտնել, որ նա գերազանց վարչապետ կլինի:

«Շնորհավորում եմ Բորիս Ջոնսոնին, որ նա դառնալու Է Միացյալ Թագավորության նոր վարչապետ: Նա գերազաց վարչապետ կլինի»,- հուլիսի 23-ին գրել Է նա Twitter-ում: 
Ավելի վաղ բրիտանացի եվրասկեպտիկ Բորիս Ջոնսոնը հաղթանակ Է տարել Միացյալ Թագավորությունում կառավարող Պահպանողական կուսակցության ընտրություններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: