Մասիվցի Անդիկի սպանության մասով շուտով հանրությանը մանրամասներ կներկայացնենք․ Օսիպյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկ) սպանության դեպքի գործով ոստիկանությունը շուտով մանրամասներ կներկայացնի: Այդ մասին մամուլիս ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ոստիկանապետ վալերիյ Օսիպյանը։

«Ինչ վերաբերում է կոնկրետ Մասիվցի Անդիկի սպանության դեպքին, շուտով հանրությանը մանրամասներ կներկայացնենք», - ասել է ոստիկանապետը, ապա հավելել, որ սպանությունը պատվիրված էր, կա պատվիրատու և կատարող:

Անդրադառնալով քրեական հեղինակությունների թեմային՝ Վալերիյ Օսիպյանը հավաստիացրել է, որ ոստիկանությունը լիարժեք տիրապետում է իրավիճակին։

«Հնարավոր չէ, որ մեր առօրյայից նրանք վերանան», - ասել է Օսիպյանը: