Ոստիկանությունը հիմա էլ փնտրում է Վանո Սիրադեղյանին. Վալերիյ Օսիպյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

Օսիպյան

Ասուլիսի շրջանակում ոստիկանության՝ 2019-ի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփելիս, անդրադառնալով Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի թեմային, Վալերիյ Օսիպյանը նշել է, որ ոստիկանությունը հիմա էլ փնտրում է նրան։

«Ցանկացած գործ ունի իր սահմանափակումները։ Ընդհանրապես բոլոր գործերով ունենք օպերատիվ տեղեկություններ և տանում ենք աշխատանքներ», - ասել է Օսիպյանը։

Անդրադառնալով վարչապետի տված հանձնարարականին՝ չեզոքացնելու «սևազգեստ մարդկանց», ՀՀ ոստիկանապետը հավաստիացրել է, որ սևազգեստ մարդկանց բռնել են, բռնում են և շարունակելու են բռնել։

«Տիրապետում ենք նաև, թե ովքեր են, օրինակ, գրպանահատություն իրականացնողները։ Բազմաթիվ դեպքեր ենք բացահայտում։ Սակայն, այո՛, անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն, որը կխստացնի նրանց նկատմամբ պատժատեսակները», - ասել է Օսիպյանը։