Բագրատաշենում երիտասարդը մաքսային խնդիրներ ունենալու համար ինքնավնասում է արել

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

1
ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Բագրատաշենի մաքսային կետից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գագիկ Ս-ն է։ 

Պարզվել է, որ նա մաքսային ձևակերպումների հետ խնդիրներ ունենալու համար ածելիով ինքնավնասումներ է կատարել՝վերջույթների և պարանոցի հատվածում։

Փաստի առթիվ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news