Տավուշի «Մենուա» հանգստյան գոտու լողավազանում ջրահեղձ են եղել երեխաներ

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

1

Այսօր՝ հուլիսի 29-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում; Ժամը 21։08-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից ջրահեղձ եղած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 2 երեխա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչներ՝ 5-ամյա Անդրանիկ և 3-ամյա Արամ Ա-երը։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք հարազատ եղբայրներ էին և երեկ եկել էին Տավուշի մարզի Գանձաքար գյուղ, որտեղ «Մենուա» հանգստյան գոտում մասնակցել են Վարդավառի տոնակատարությանը, և այսօր պետք է վերադառնային Երևան։ Ժամեր առաջ երեխաներին փնտրել են և որոշ ժամանակ անց նրանց հայտնաբերել են լողավազանում ջրահեղձ եղած վիճակում։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտե Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Եփրեմ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վերջինիս որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։