Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 02, 24News

1

Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ի ցերեկը, 3-7-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2, 3-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10, մյուս շրջաններում` 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 2-3-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։