ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը սանիկին պաշտոնի է նշանակել․ ՊՎԾ-ից հաստատում են լուրը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

ՊՎԾ

ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն իր սանիկին նշանակել է Սոցիալական վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար։ 24News-ին այս մասին լուրը հաստատեց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը։ 

«Դեռ մրցույթ է լինելու, որի արդյունքում կարող է պետի տեղակալ նշանակվել։ Առայժմ առջևում մրցույթ կա»,- ասաց նա։

Ավելի վաղ գրել էինք, որ աշխատանքից ազատվել է ՊՎԾ իրավախորհրդատու Կարո Ղուկասյանը: Այդ մասին նա գրառում էր արել ֆեյսբուքյան էջում՝ մասնավորապես նշելով․ «․․․Պատճառը հաստիքը կրճատումն է, չնայած այն հանգամանքին, որ ժամանակավոր պետը և իր տեղակալն ինչքան ծանոթ բարեկամ ունեն բերել են, տեղավորել գործի»։