Վլադիմիր Զելենսկին շուտով կայցելի Սպիտակ տուն․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 10, 24News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին շուտով կայցելի Սպիտակ տուն, հաղորդում է tass.ru-ն:

«Նա կհրավիրվի Սպիտակ տուն: Մենք անհամբերությամբ ենք սպասում այդ հանդիպմանը: Նա արդեն հրավիրվել է Սպիտակ տուն, և նա ցանկանում է գալ:

Եվ ես կարծում եմ, որ նա կգա»,- հայտարարել է Թրամփը:

«Նա [Զելենսկին] շատ խելամիտ տղա է … Կարծում եմ, որ նա կժամանի [ԱՄՆ մայրաքաղաք] շատ շուտով»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Միևնույն ժամանակ, նա նաև վստահություն է հայտնել, որ Զելենսկին իսկապես մտադիր է միջոցներ ձեռնարկել Դոնբասում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, ինչպես նաև Ռուսաստանի հետ համաձայնության գալ այդ հարցի շուրջ: «Կարծում եմ, նա գործարք կկնքի նախագահ Պուտինի հետ»,- ասել է Թրամփը: