ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 5, 24News
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարհերի 2-րդ մարտկոցի մասերի խմբաքանակը տեղափոխող առաջին ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Անկարայի Մուրթեդ ավիաբազայում:
Էրմենիհաբերի փոխանցմամբ ըստ պաշտոնական հայտարարության՝ ռուսական ՀՕՊ համակարգերի մատակարարման աշխատանքները կտևեն մոտ մեկ ամիս: Առաջին մարտկոցի մատակարարման աշխատանքները տևել էին հուլիսի 12-ից մինչև 25-ը: