Սրտի կաթվածից մահացել է ԱՄՆ-ի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

1

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելեքսիի» և ԱՄՆ-ի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քոլին Կլարկն անժամանակ հեռացել է կյանքից:

35-ամյա ֆուտբոլիստի մահվան մասին հայտնել է «Լոս Անջելես Գելեքսիի» պաշտոնական կայքը: Կլարկը մահացել է սրտի կաթվածից:

««Լոս Անջելես Գելեքսին» սգում է թիմի նախկին ֆուտբոլիստ Քոլին Կլարկի մահը: Մեր մտքերը Կլարկի հարազատների ու ընկերների հետ են»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Կլարկն ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1 հանդիպման: