ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Անսարքության պատճառով Թբիլիսիի օդանավակայանում վայրէջք կատարած Բոինգ 737 ինքնաթիռի ուղևորներն ու անձնակազմի բոլոր անդամները «Արմենիա» ավիաընկերության ձեռնարկմամբ շահագործված «Տարոն Ավիա»-ի EK-73797 Boeing 737-500 օդանավով ապահով տեղափոխվել են Մոսկվա:
Հիշեցնենք, որ երեկ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: