Տավուշի մարզում 21-ամյա պայմանագրային զինծառայող է կախվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

.

Այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` գյուղերից մեկում եղբայրը գտել է 21-ամյա եղբոր դին՝ անասնագոմում առաստաղից պարանով կախված: Անմիջապես կանչել է հարևաններին, որոնք էլ ահազանգել են 1-03 և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին:

Այս պահին երիտասարդի ինքնասպանության հետ կապված որևէ հստակ վարկած չկա:

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երիտասարդը որպես պայմանագրային զինծառայող ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասերից մեկում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news