«Մենակ չեմ» ֆիլմը մրցանակ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակություն

Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում գրավել է մրցանակային երկրորդ տեղը, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը առաջին մրցանակ է ստացել (երկրորդ մրցանակային տեղ է գրավել) Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Շնորհավորում եմ»,-գրել է վարչապետը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի (TIFF) շրջանակներում կայացել էր Հայկական թավշյա հեղափոխության մասին պատմող «Մենակ չեմ/ I Am Not Alone» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որին մասնակցել էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news