Անուղղելի հեղափոխական եք․ ջրի կորուստը 3%-ով նվազելն ի՞նչ է՝ 70 % կորստի դեպքում․ գրառում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱԺ գրագետ, ուրախ ու լավատես պատգամավորներից մեկը (պարզ մարդասիրությունը պահանջում է անունը չհրապարակել) ֆեյսբուքյան էջում գրում է տնտեսական սխրանք-հաջողությունների մասին՝ «Ի լրումն, ջրի ոլորտում կորուստները նվազել են շուրջ 3%-ով»։

«Օ, սուրբ անիմացություն»,- արտահայտությունն այս դեպքի համար է։ (Նկատեցի՞ք, որ տգիտություն բառը փոխարինեցի «անգիտություն» բառ-համարժեքով։ Եթե չնկատեցիք՝ կարևոր չէ)։

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է՝ «2017թ. ջրի կորուստը կազմել է ցանցին բաց թողնված ջրի ընդհանուր ծավալի 78.8%-ը, Երևան քաղաքում՝ 74.6%-ը»: Եթե Ձեզ թվում է, որ 2018-ին շատ բան է փոխվել ու կարելի է 3%-ի համար ուրախանալ, ապա Դուք անուղղելի հեղափոխական եք, որ երջանիկ է մատնոցով ջուր գտնելով ու ըմբռնելով ջրի առնվազն 70%-անոց կորուստը։ Կորուստ, որ ներառված-հաշվարկված է ջրի սակագնի մեջ:

Կարծիք հայտնելուց առաջ ստուգեք 2018-ի թվերը»: