Շնորհավորում եմ բոլորիս «Հատուկ գնդի» կազմավորման տարեդարձի առթիվ․ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ուղերձով շնորհավորել է հայկական զինված ուժերի հիմքերում գտնվող Հատուկ գնդի կազմավորման օրը։

«Քսանինը տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 20-ին, չհայտարարված պատերազմի հրամայականով, ստեղծվեց «Հատուկ գունդը», որը դարձավ մերօրյա հայկական բանակի հիմքը:

Այդ տարիների ընթացքում ՀՀ զինված ուժերը համալրվեցին նորագույն և արդիականացված սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, կիրառության դրվեցին ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան զինատեսակներ, այդ թվում նաև` հայրենական արտադրության, որի արդյունքում այժմ ունենք հզոր, մարտունակ բանակ:

Շնորհավորում եմ բոլորիս «Հատուկ գնդի» կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ, մաղթում խաղաղություն և նորանոր հաջողություններ»,- ասված է ուղերձում: