ՀՀ նախագահն ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

հրամանագիր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ակնառու նվաճումների համար ակադեմիկոս Յուրի Ցոլակի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով»,-նշված է նախագահի հրամանագրում: