Հանդիպում՝ Նյու Յորքում․ ՀՀ-ի և Խորվաթիայի ԱԳ նախարարները խոսել են ՀՀ-ԵՄ գործակցությունից

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Սեպտեմբերի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ կենտրոնակայանում՝ Նյու Յորքում, հանդիպում ունեցավ Խորվաթիայի արտաքին եւ եվրոպական հարցերի նորանշանակ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։ Այդ մասին հայտնում է ԱԳՆ-ն։

Շնորհավորելով նախարար Գրլիչ Ռադմանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթելով առաքելության իրականացման գործում` նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանն արժեւորում է Խորվաթիայի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։

ԱԳ նախարարները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով առավել խորացնելու եւ հարստացնելու համագործակցության երկկողմ օրակարգը, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ կանոնավոր խորհրդակցությունների անցկացման եւ տարբեր մակարդակներում շփումների ու փոխայցելությունների ակտիվացման միջոցով:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի: Այս համատեքստում ԱԳ նախարարն առանձնահատուկ կարեւորեց ԵՄ եւ անդամ երկրների հետ հարաբերությունները կարգավորող իրավական հենքի՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման գործընթացը՝ ընդգծելով, որ այն նաեւ կարեւոր գործիք է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացի խթանման համար:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news