Ջոնսոնը ԵՄ-ին կխնդրի հետաձգել Brexit-ը, եթե չկարողանա Բրյուսելի հետ նոր համաձայնագիր կնքել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

պն

Շոտլանդիայի Սեսիոն դատարանը ստացել է բրիտանական կառավարության եւ նրա ղեկավար Բորիս Ջոնսոնի գրավոր հավաստիացումներն առ այն որ վարչապետը ԵՄ-ին կխնդրի հետաձգել Brexit-ը, եթե չկարողանա Բրյուսելի հետ նոր համաձայնագիր կնքել առաջիկա «ապահարզանի» պայմանների վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ ավելի վաղ Ջոնսոնը հայտարարել էր, որ Եվրամիությանը չի խնդրելու հերթական անգամ հետաձգել Brexit-ի ամսաթիվը եւ ավելի շուտ «մեռած կպառկի ջրանցքում», քան կգնա այդ քայլին:

Շոտլանդիայի Սեսիոն դատարանը քննում է Մոյեմի, ձեռնարկատեր Դեյլ Վինսի եւ Շոտլանդիայի ժողովրդական կուսակցությունից պատգամավոր Ջոաննա Չերիի դիմումը, որոնք ձգտում են հասնել այն բանին, որ դատարանը բացառի Brexit-ի իրագործումն առանց Բրյուսելի հետ գործարքի:

Ի թիվս այլ բաների, դատավորները պետք է պատասխանեն նաև այն հարցին, թե վարչապետին արդյոք բանտ սպառնում է՝ եթե նա անտեսի այսպես կոչված Բեննի օրենքը, որն անցած ամսին ընդունվել է բրիտանական խորհրդարանի կողմից եւ կառավարությանը պարտավորեցնում է խնդրել ԵՄ-ին՝ Brexit-ը հետաձգել մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը, եթե չհաջողվի նոր համաձայնագիր կնքել Եվրամիության հետ։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news