Հրայր Թովմասյանի հայտարարությունները քաղաքական են, արդեն քաղաքական պայքար է գնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

«Դիցուք, ՍԴ-ն որոշում է, որ Հրայր Թովմասյանը պետք է գնա, արդյո՞ք դա ական չէ ՍԴ ապագա նախագահի տակ, երբ գան հաջորդներն ու ասեն՝ սա նախկիններին ծառայած անձ է և չպետք է լինի»,- անդրադառնալով ԱԺ-ի կողմից հաստատված նախագծին՝ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Կա՞ն արդյոք սցենարներ հնարավոր զարգացումների դեպքում։ Ենթադրենք ՍԴ-ում 6 ձայն չհավաքվի, ի՞նչ է լինելու։ Ինչպե՞ս է գործընթացն ավարտվելու։ Նորից է ԱԺ-ն նախաձեռնությամբ հանդես գալու, թե՞ սպասելու են մինչև Սահմանդրություն փոխեն։ Ենթադրենք 6 հոգին որոշում են, և Հրայր Թովմասյանը գնում է։ Արդյո՞ք իշխանությունն ական չի դնում ապագա սահմանադրական դատարանի նախագահի տակ, որ երբ հաջորդները գան՝ ասեն սա նախկին իշխանությունների ծառայած անձ է և չպետք է լինի, ինչպես հիմա է»,- ասել քաղտեխնոլոգը։

Շարունակությունը՝ տեսանյութում։