Քննարկեցինք Բիշքեկն ու Երևանը քույր քաղաքներ հռչակելու հարցը. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

.

Աշխտանքային այցով Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան հերթական գրառման մեջ հայտնում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի քաղաքապետի հետ ունեցած հանդիպման ու քննարկված հարցերի մասին:

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան հերթական գրառման մեջ հայտնում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի քաղաքապետի հետ ունեցած հանդիպման ու քննարկված հարցերի մասին:

«Թբիլիսիում առիթ ունեցա հանդիպելու նաև Բիշքեկի քաղաքապետ Ազիզ Սուրակմաթովի հետ։ Մեր երկու քաղաքները շփման մեծ պոտենցիալ ունեն։

Քաղաքապետ Սուրակմաթովի հետ քննարկեցինք մեր քաղաքների միջեւ համագործակցությունը խորացնելու, մասնավորապես, Բիշքեկն ու Երևանը քույր քաղաքներ հռչակելու հարցը։ Պատրաստվում ենք նաև հաճախակիացնել փոխադարձ այցելությունների պրակտիկան»,- մասնավորապես գրում է Հայկ Մարությանը: