Unibank

Unibank Mobile

Կինը անցել էր Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծը ու սպառնում էր ինքնասպան լինել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցը Դավիթաշենի կամրջի վրա կարողացել է կանխել 40-45 տարեկան կնոջ ինքնասպանության փորձը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի, կինը անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր իրեն ցած նետել:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ լրագրողի հետ զրուցում ասում էին. «Լավ էր, ոստիկանը կարողացավ կանխել այդ կնոջ քայլը, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը, հետո արդեն ոստիկանության ծառայողին մոտեցան մի քանի քաղաքացիներ ու կարողացան այդ կնոջը դուրս բերել անվտանգ վայր ու ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության աշխատակիցները ՝ փրկարար-հոգեբան Տիգրան Սարգսյանի և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության թիվ 23 բրիգադի բժիշկը հոգաբանական և առաջին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեցին այդ կնոջը»:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ այդ քաղաքացիների մեջ էին նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության մի քանի ծառայողներ, ովքեր հանգստի մեջ են եղել, սակայն տեսնելով որ Դավիթաշեն կամրջի վրա «աժիոտաժ է», մոտեցել և օգնել են ոստիկանության ծառայողին, այդ կնոջը հետ բերելով անվտանգ վայր:
 

Տեսանյութեր

Live

Լրահոս