Նախկին իշխանությունները պետք է հաշտվեն, որ անդառնալի հեռացել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

քաղաքական

Այն գործընթացները, որ ընթանում են ԱԺ-ում, գնալով ավելի շատ ձեռք են բերում քաղաքական, քաղաքակիրթ բնույթ և կայացման ճանապարհին են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«ԱԺ-ից դուրս դիսկուրսը քաղաքական չէ, ավելի շատ նախկին և ներկա իշխանությունների պայքար է և հակամարտություն: Հանրային խնդիրները, որոնք  կան հանրության մեջ, ԱԺ-ն փորձում է ներքաշել խորհրդարան: Օրինակ, Ամուլսարի հարցը կառավարության տիրույթում էր, բայց ԱԺ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց եւ փորձեց քաղաքակիրթ բանավեճի ճանապարհով տանել»,-ասաց նա:

Սերգեյ Բագրատյանը նշեց, որ նոր իշխանությունը, որ պետք է հետո գա, անհույս է, եթե նախկին իշխանությունները կարծում են, թե ինչ-որ բան կփոխվի իրենց կյանքում. «Իրենք պետք է հաշտվեն, որ անդառնալի հեռացել են», շեշտել է Բագրատյանը: