Կստուգվեն Հրայր Թովմասյանի ունեցվածքի թերի հայտարարագրման վերաբերյալ հրապարակումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Իրավական

«ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ստուգել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ունեցվածքի թերի հայտարարագրման վերաբերյալ մամուլի հրապարակումները»,- այս մասին 24News–ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ 1in.am-ը հայտնել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին բավականին աղքատիկ է ներկայացրել իր ունեցվածքը։ Կայքը գրել էր, որ Հրայր Թովմասյանը Երևանի կենտրոնում ունի անշարժ գույքեր, իսկ Բուզանդի փողոցում գտնվող իր ընդարձակ բնակարանը շքեղ վերանորոգել և կահավորել է։ Ըստ հրապարակման՝ ՍԴ նախագահը թաքցրել է գումարների ծագման աղբյուրն ու ներկայացրել շարքային պաշտոնյային հասու հայտարարագրով։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news