Պղնձամոլիբդենային կոմբինատից 3 վարորդ գողություն է կատարել․նրանք բերման են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

պղնձամոլիբդենային

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Կապանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Զանգեզուրի պղնձամոլեբդենային կոմբինատի տարածքից գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 34-ամյա, 43-ամյա և 64-ամյա տղամարդիկ՝ վերջինիս վարած բեռնատար «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով, որը բարձված էր մոտ 1,5 տոննա մետաղի ջարդոնով:
Կրտսեր տղամարդը բացատրություն է տվել, որ ջարդոնը, առանց թույլտվության և որևէ մեկի գիտության, նույն օրը հավաքել են կոմբինատի տարածքից՝ հետագայում վաճառելու նպատակով:
Նախապատրաստվում են նյութեր: