Անկախ պատժամիջոցներից՝ Սիրիայում ռազմական գործողությունները շարունակվելու են. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Էրդողան

«ТАСС» գործակալությունը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան անհանգստացած չէ իր դեմ կիրառվող պատժամիջոցներով և մտադիր է շարունակել Սիրիայում «Խաղաղության ակունք» միջսահմանային գործողությունը:

«Մեր նպատակը պարզ է։ Մեզ որևէ պատժամիջոց չի մտահոգում: Մեր խնդիրն է ահաբեկիչներին դուրս բերել մեր սահմանից 32 կմ հեռավորության վրա», - ասել է Էրդողանը, ապա տեղեկացրել, որ Անկարան շարունակում է բանակցություն վարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ՝ սիրիական Մանբիջ և Քոբանի քաղաքների ճակատագրի հետ կապված: